Որոնել
Արխիվ
27.03.2020  00:21

«Նոան» կարևոր մրցույթ է հայտարարել

«Նոան» ուշագրավ հայտարարություն է կատարել.

«Հիանալի հնարավորւթյուն կարանտինային այս օրերի ընթացքում: Հայտարարում ենք մրցույթ՝ նկարի՛ր մասկոտ «Նոա»-ի համար:

Ինչպես գիտեք, մասկոտը համարվում է թիմի թալիսմանը, որը քաջալերում է ֆուտբոլիստներին և զվարճեցնում երկրպագուներին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 1-ը, ձեր պատկերացմամբ, նկարել մարտիկի տեսքով (warrior) մասկոտ և ուղարկել [email protected] էլ. հասցեին:

Լավագույն 3 նկարների հեղինակներին սպասվում է մրցանակ՝ ֆիթնես թևնոց:
Շտապե՛ք մասնակցել, քանի որ հենց ձեր նկարած մասկոտը կարող է դառնալ «Նոա»-ի թալիսմանը»,- գրված է մրցույթի հայտարարությունում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000