Որոնել
Արխիվ
25.03.2020  21:34

«2004 թվականին Ռոբբենին դուր չեկավ մարզաբազայի հոտը և նա չտեղափոխվեց ՄՅՈւ». Ֆերդինանդ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը զարմանալի պատմություն է պատմել 2004 թվականին եզրային հարձակվող Արյեն Ռոբբենի չկայացած տրանսֆերի մասին:

«Ռոբբենը արտակարգ ֆուտբոլիստ էր: 2004 թվականին մենք պետք է նրան ստորագրեինք «Մանչեսթեր Յունայթեդում»: Ակումբին ծանոթանալու համար Արյենը եկավ մեր մարզաբազա: Քայլեց այնտեղ, բայց նրան դուր չեկավ հոտը: Նա հեռացավ, իսկ հետո տեղափոխվեց «Չելսի»:

Ես պարզապես չէի կարողանում հավատալ դրան: Նա կատարյալ կհամապատասխաներ մեր թիմին»,- Instagram-ում երկրպագուների հետ զրույցի ժամանակ ասել է անգլիացին:

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել ՊՍՎ-ից:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000