Որոնել
Արխիվ
25.03.2020  20:48

«Բարսելոնան» անսպասելի առաջարկ է կատարել, բայց մերժում է ստացել

 Ձմռանը նոր հարձակվող փնտրած «Բարսելոնան» ուշագրավ առաջարկ է կատարել Մյունխենգլադբախի «Բորուսսիային» Ալասսան Պլեայի տրանսֆերի վերաբերյալ:

Կատալոնական ակումբը ֆրանսիացու համար 40-50 միլիոն եվրո է առաջարկել, տեղեկացնում է Bild-ը:

Գերմանական ակումբի ղեկավարները որոշել են, որ հունվարին չեն կարող հարձակվողին արժանի փոխարինող գտնել և անմիջապես մերժել են «բլաուգրանային»:

Արդյունքում, «Բարսելոնան» նոր հարձակվող կարողացել է ձեռք բերել միայն փետրվարին, երբ «Լեգանեսին» 18 միլիոն եվրո է վճարել Մարտին Բրետուեյթի հրաժարագնի համար:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000