Որոնել
Արխիվ
24.03.2020  20:41

Ալեքսանդր Կարապետյան. «Հիմա ֆուտբոլի ժամանակը չէ. պետք է շատ զգույշ լինել»

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակել է հարցազրույցների շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ՀՖՖ-ի հերթական զրուցակիցը ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն է դարձել. 

«Սոչիում ամեն ինչ նորմալ է, ամեն օր մարզվում ենք, շաբաթ և կիրակի՝ հանգստանում: Այստեղ առանձնակի չի զգացվում, որ աշխարհում խուճապ է: Իհարկե, աշխատում ենք մարդաշատ տեղեր չգնալ, հիմնականում տանը լինել: Ես ավելի շատ անհանգստանում եմ Գերմանիայում բնակվող ծնողներիս և հարազատներիս մասին: Առանց ֆուտբոլի, իհարկե, շատ ձանձրալի է, բայց հիմա ֆուտբոլի ժամանակը չէ: Իրավիճակն ամբողջ աշխարհում շատ լուրջ է: Պետք չէ մատների արանքով նայել այս ամեն ինչին: Ոչ մի երկրի կառավարութուն իր իսկ թշնամին չէ, որ ամեն ինչ հետաձգի և այսքան տնտեսական վնասներ կրի: 

Բոլոր հայ երկրպագուներին շատ շնորհակալ եմ, որ հետաքրքրվում են ինձնով և քաջալերում: Նրանց մաղթում եմ, որ զգույշ լինեն: Հուսով եմ, որ շատ շուտով կրկին կսկսենք ֆուտբոլ խաղալ»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000