Որոնել
Արխիվ
24.03.2020  18:55

Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվեցին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը համաձայնել է Ճապոնիայի վարչապետ Սինձիո Աբեի առաջարկին` Տոկիո-2020-ը հետաձգելու վերաբերյալ:

Այսօր Աբեն, Բախը և կազմկոմիտեի ղեկավար Էսիրո Մորին վիդեոժողով են անցկացրել, որի որի ժամանակ որոշել են կորոնավիրուսի պատճառով մեկ տարով հետաձգել Օլիմպիադան:

«Պարոն Բախին առաջարկեցի մեկ տարով հետաձգել Խաղերը: Նա համաձայնվեց»,- Աբեի խոսքերն է մեջբերում Independent-ը:

Սպասվում է, որ այսօր ՄՕԿ-ը պաշտոնապես կհաստատի այդ որոշումը: Հիշեցնենք, որ ամառային Օլիմպիական խաղերը նախատսված էին հուլիսի 24-ից օգոտսոսի 9-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000