Որոնել
Արխիվ
24.03.2020  02:21

«Արսենալը» մտադիր է վաճառել Մխիթարյանի ու 4 այլ ֆուտբոլիստների տրանսֆերները

«Արսենալը» մտադիր է ամռանը կազմի լուրջ թարմացում կատարել և արդեն ծրագրեր է կազմել տրանսֆերային պատուհանաի համար:

 Football.london-ը վստահեցնում է, որ լոնդոնյան ակումբը տրանսֆերի է հանելու 5 ֆուտբոլիստների: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»:

«Զինագործները» պատրաստվում են հրաժեշտ տալ նաև Շկոդրան Մուստաֆիին, Սոկրատիս Պապաստատոպուլոսին, Սեադ Կոլոշինացին և Մոհամեդ Էլնենիին:

Մեծ է հավանականությունը, որ «Արսենալից» կհեռանա նաև թիմի գլխավոր ռմբարկու Պյեր-Էմերիկ Օբամեյանգը: Անգլիացիներն ուզում են նրան ակումբում պահել, սակայն գաբոնցու պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: Եթե կողմերը նորը չկնքեն, ուրեմն ստիպված կլինեն ամռանը բաժանվել, որպեսզի հետո անվճար չհեռանա:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000