Որոնել
Արխիվ
23.03.2020  15:01

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշչին պոկվում է առաջ

Եկատերինբուրգում շարունակվում է շախմատի հավակնորդների մրցաշարը:

5-րդ տուրում միակ հաղթանակը տարել է Յան Նեպոմնյաշչին, ով սպիտակներով պարտության է մատնել Վան Հաոյին:

Կիրիլ Ալեկսեենկո - Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Անիշ Գիրի - Ֆաբիանո Կարուանա և Ալեքսանդր Գրիշչուկ - Դին Լիժեն պարտիաները խաղաղ ելք են ունեցել:

Հաղթանակի շնորհիվ Նեպոմնյաշչին վաստակել է 3.5 միավոր և դարձել միանձնյա առաջատար: Վաշյե-Լագրավը հետ է մնում կես միավորով: Գրիշչուկը, Կարուանան և Վան Հաոն ունեն 2.5-ական, Դին Լիժենը, Ալեկսեենկոն և Գիրին՝ 2-ական միավոր:

Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000