Որոնել
Արխիվ
22.03.2020  23:02

Ֆանտաստիկ նորամուտ. Տիգրան Բարսեղյանը ճանաչվել է «Աստանայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն «Աստանայի» կազմում անցկացրած իր առաջին ամսում ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ: Ղազախստանի չեմպիոնի Вконтакте-ի էջում անցկացվող ավանդական հարցման արդյունքում երկրպագուները մարտի լավագույնն ընտրել են 26-ամյա ֆուտբոլիստին, հայտնում է ակումբի կայքը:

Ուշագրավ է, որ երկար ժամանակ առաջին տեղում է եղել հարձակվող Պիերոս Սոտիրիուն, սակայն վերջում Տիգրանը շրջանցել է նրան: Մարտի կայացած պաշտոնական խաղերում գոլ և գոլային փոխանցում կատարած հայ ֆուտբոլիստի օգտին քվեարկել են 34,22 տոկոս երկրպագուները:

Կիպրոսցին 25,85 տոկոս ձայներով գրավել է երկրորդ տեղը, իսկ եռյակը եզրափակել է իսլանդացի Ռունար Մար Սիգուրյոնսոնը (10,7 %):  

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000