Որոնել
Արխիվ
21.03.2020  18:58

MEN. Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 տարվա վատագույն տրանսֆերների թվում

Manchester Evening News-ը գնահատականներ է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր տրանսֆերներին, որոնք կատարվել են գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց (2013 թվական) հետո:

Գործարքների մեծամասնությունը բացասական` 5/10 և ավելի ցածր գնահատական են ստացել: Նրանց թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 2016 թվականին է 35 միլիոն եվրոյի դիմաց Դորտմունդի «Բորուսսիայից» տեղափոխվել անգլիական գրանդ: Հենրիխի տրանսֆերը 10-ից ստացել է 4 գնահատական և նկարագրված է հետևյալ կերպ.

«Եվրոպա լիգայի վարպետը չհարմարվեց ԱՊԼ-ին: Մխիթարյանն օգնեց նվաճել Եվրոպա լիգայի չեմպիոնի կոչումը, սակայն Պրեմյեր լիգայում նրա վիճակագրությունը ցույց է տալիս, որ նա չէր համապատասխանում Մոուրինյուի «Յունայթեդին»: Նա ՄՅՈւ-ի կազմում 18 ամիս դիմացավ: Այժմ հետհայացք գցելով կարելի է ասել, որ Մխիթարյանի տրանսֆերը Մինո Ռայոլայի համար հողի նախապատրաստում էր Պոգբայի ու Իբրահիմովիչի տեղափոխությունների համար»:

Հավելենք, որ վատագույն տրանսֆերներ են ճանաչվել Անխել դի Մարիան, Ռադամել Ֆալկաոն, Բաստիան Շվայնշտայգերը, Վիկտոր Վալդեսը, Ալեքսիս Սանչեսը և Մարկոս Ռոխոն, որոնք 1 գնահատական են ստացել:

Լավագույնը դարձել է նախորդ հունվարին «Սպորտիգնից» ձեռք բերված կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը: Պորտուգալացին 9 գնահատական է ստացել: Նրան հաջորդում են 8/10 գնահատական ստացած Սերխիո Ռոմերոն, Աարոն Ուան-Բիսական, Զլատան Իբրահիմովիչը և Օդիոն Իգալոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000