Որոնել
Արխիվ
20.03.2020  23:38

Հայաստանի առաջնությանը մասնակցելուց զրկված Առաջին խմբի առաջատարը չի բողոքարկել, բայց…

Մարտի 9-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ Բարձրագույն խմբի 2020-21թթ. առաջնությանը մասնակցելու հայտ ներկայացրած 12 ակումբներից արտոնագիր է տվել 11-ին: Միակ մերժումը ստացել է Առաջին խմբի առաջատար «Վեստ Արմենիան»: ՀՖՖ-ն նշել էր, որ որոշումը կարող է բողոքարկվել 5 աշխատանքային օրվա ընթացքում:

ArmFootball.com-ը «Վեսթ Արմենիայից» տեղեկացավ, որ ակումբը չի բողոքարկել այդ որոշումը:  Այդուհանդերձ, ակումբը հույս ունի, որ ՀՖՖ-ն կընդառաջի նրանց և թույլտվություն կտա մասնակցել մրցաշարին: Այդ հարցն արդեն հստակություն կունենար, սակայն կորոնավիրուսի պատճառով հայկական ֆուտբոլի բնականոն ընթացքի խախտումը հետաձգել է խնդրի քննարկումը:

Հիշեցնենք, որ «Վեստ Արմենիան» արտոնագրի մերժում էր ստացել 3 հոդվածների և մեկ հավելվածի պատճառով, որոնք առնչվում են մարզչական արտոնագրերին ու մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000