Որոնել
Արխիվ
20.03.2020  19:25

Կապառոս. «Շատ էի ուզում Մխիթարյանին տեսնել «Սևիլյայի» դեմ խաղում»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել ՀՖՖ TV-ին, որի ժամանակ խոսել է նաև թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Հենրիխ Մխիթարյանն անչափ բարձրակարգ ֆուտբոլիստ է, իսկական պրոֆեսիոնալ: Շատ էի ցանկանում նրա խաղը տեսնել «Սևիլյայի» դեմ, բայց, ինչպես գիտեք, հանդիպումը հետաձգվեց:

Գիտեմ, որ Հենրիխն իր ազգին ու հայրենիքին նվիրված մարդ է և մեծ ցանկությամբ է գալիս ազգային հավաքական: Նրա ներկայությունը նաև շատ կարևոր է խաղընկերների համար, որովհետև, երբ Մխիթրայանը խաղադաշտում է` մյուսներին իրենց ավելի վստահ են զգում, բայց նաև ավելի զգոն են խաղային տարբեր իրավիճակներում»,- ասել է իսպաանցին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

    Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
    Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
    Գովազդատուներին 055 516 000