Որոնել
Արխիվ
19.03.2020  22:41

«Կորոնովիրուսի մասին բոլոր լուրերը կեղծ են». Ուկրաինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ

Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ալեքսանդր Ալիևը չի հավատում կորոնավիրուսի գոյությանը:

«Ճիշտն ասած չեմ հավատում կորոնավիրուսի գոյությանը: Այսօր քայլեցի փողոցով: Կարող եմ ասել, որ մարդիկ շատ են, բազմաթիվ երեխաներ կան, եղանակն էլ լավն է:

Կարծում եմ` բոլոր այդ լուրերը կեղծ են: Ո՞ւմ է իրականում պետք է այդ կորոնավիրուսը, ո՞վ է այդ լուրերը տարածում: Լսել եմ` այսօր Իտալիայում 368 մարդ է մահացել: Չեմ հավատում դրան»,- Instagram-ի իր էջում գրել է Մոսկվայի «Լոկոմոտիվի», «Անժիի» և Կիևի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստը:

Վերջին տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 200 հազար մարդ, մահացել են մոտ 9 հազարը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000