Որոնել
Արխիվ
19.03.2020  13:08

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Երկու տուրից հետո՝ 4 առաջատար

Եկատերինբուրգում ընթացքի մեջ է շախմատի հավակնորդների մրցաշարը, որին մասնակցում են 8 շախմատիստներ:

Արդեն տեղի են ունեցել առաջին երկու տուրերի պարտիաները: Երկու տուրց հետո 4 շախմատիստներ՝ Ֆաբիանո Կարուանան, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշե-Լագրավն ու Վան Հաոն տարել են մեկական հաղթանակ, մեկ անգամ էլ ոչ-ոքի խաղացել և ունեն 1.5-ական միավոր:

Կարուանան, ով լրացուցիչ ցուցանիշներով առաջատարն է, առաջին տուրում ոչ-ոքի է խաղացել Վաշյե-Լագրավի հետ, երկրորդ տուրում էլ հաղթել Կիրիլ Ալեկսեենկոյին: Վաշյե-Լագրավը երկրորդ տուրում հաղթել է Դին Լիժենին: Չինացի շախմատիստին առաջին տուրում էլ պարտության է մատնել նրա հայրենակից Վան Հաոն, ով երկրորդ տուրում ոչ-ոքի է խաղացել Անիշ Գիրիի հետ: Նեպոմնյաշչին առաջին տուրում հաղթել է Գիրիին, իսկ երկրորդում՝ ոչ-ոքի խաղացել Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Գրիշչուկն իր ակտիվում ունի մեկ միավոր, նա միակն է, որ երկու տուրերում էլ ոչ-ոքի է արել (առաջին տուրում՝ Ալեկսեենկոյի հետ): Գիրին և Ալեկսեենկոն ունեն կեսական միավոր, Դին Լիժենը 0 միավորով եզրափակում է:

Այսօր տեղի կունենան երրորդ տուրի պարտիաները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000