Որոնել
Արխիվ
18.03.2020  20:41

«Բրազիլիայի հավաքականում պայմանավորվում էինք հերթով հարվածել Մեսսիին». Մելո

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Մելոն գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու Արգենտինայի ընտրանու հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, և պատմել, թե ինչպես էին փորձում վնասազերծել նրան:

«Մեսսին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Երբ Բրազիլիայի հավաքականը պետք է նրա դեմ խաղար, մենք պայմանավորվում էինք, որ պետք է հերթով հարվածենք Մեսսիի ոտքերին: Դա այդքան էլ բարդ չէ, բայց առանց դրա անհնար է նրան կանգնեցնել: Նպատակ չունեինք կոտրել նրան, այլ միայն տակտիկական խախտումներ էինք կատարում, որ ռիթմից ընկնի:

Չեմ կարող ոչինչ ասել Պելեի մասին, որովհետև չեմ տեսել նրա խաղը: Մարադոնա՞ն: Հիշում եմ` ինչպես ԱԱ-1990-ի ժամանակ Արգենտինան հաղթեց Բրազիլիային, բայց դա Կանիջիայի գոլի շնորհիվ էր: Բրազիլացիները նաև ասում են, որ Զիկոն է լավագույնը, սակայն նրա խաղադաշտում տեսել եմ միայն նրա հրաժեշտի խաղում: Այնպես որ չեմ կարող ասել, որ Պելեն, Զիկոն կամ Մարադոնան ֆենոմեններ են:

Իսկ Մեսսիի խաղը տեսել եմ, և դա անհավանական է: Նա ավելի լավ ֆուտբոլիստ է, քան Ռոնալդուն: Կրիշտիանուն կարող է 5 գոլ խփել, բայց Մեսսին նույնպես այդ 5 գոլերը կխփի, ապա ևս 5 գոլ կստեղծի իր թիմակիցների համար: Այնպես որ նա ավելի կատարյալ է»,- բրազիլացու խոսքերն է մեջբերում sport.es-ը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000