Որոնել
Արխիվ
17.03.2020  23:49

«Բարսելոնան» ընտրություն է կատարել Նեյմարի ու Մարտինեսի տրանսֆերների միջև

«Բարսելոնան» ամռանը մտադիր է համալրել իր հարձակման գիծը: Հիմնական թեկնածուներն են «Ինտերի» կենտրոնական հարձակվող Լաուտարո Մարտինեսը և ՊՍԺ-ի վինգեր Նեյմարը:

Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնացիները ցանկանում էին երկուսին էլ գնել, սակայն գումար ունեն միայն մեկի համար: Այդ պատճառով նախապավությունը տվել են արգենտինացուն, ով պետք է դառնա Լուիս Սուարեսին ապագա փոխարինողը:

22-ամյա ֆուտբոլիստի համար լուրջ պայքար է ընթանում: Թեկնածուների թվում են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և Մադրիդի «Ռեալը»: «Բլաուգրանան» արդեն առաջ է անցել «սերուցքայիններից», քանզի հարձակվողն ասել է, որ Իսպանիա մեկնելիս կընտրի հենց «Բարսելոնան»: Անգլիական այդ ակումբենրից մեկն արդեն հսկայական առաջարկ է կատարել, բայց արգենտինացին ԱՊԼ կմեկնի միայն, եթե «կապտանռնագույնները» չկարողանան ձևակերպել նրա տրանսֆերը:

Սպասվում էր, որ մարտ ամիսը որոշիչ կդառնար բանակցություններում, սակայն կորոնավիրուսի պատճառով այն դանդաղել է: Կատալոնացիները մտադիր են գործարքում ներգրավել կիսապաշտպան Արտուրո Վիդալին, ում «Ինտերը» ցանկանում էր ձմռանը գնել:

Վերջին տարբերակը հրաժարագնի ակտիվացնում է, որը հուլիսին կազմելու է 111 միլիոն եվրո:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000