Որոնել
Արխիվ
17.03.2020  14:53

Բռնցքամարտ. Կորյուն Սողոմոնյանը հասցրեց օլիմպիական ուղեգիր նվաճել մինչև մրցաշարի հետաձգվելը

Լոնդոնում երեկ կայացան բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարի որոշ քաշային կարգերի 1/8 եզրափակիչները:

Մինչև 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը պայքարը սկսեց հենց այդ փուլից և մեկնարկում հանդիպեց Իսրայելի ներկայացուցիչ Դավիթ Ալավերդյանին: Սողոմոնյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Այս հաղթանակը մեր մարզիկին Տոկիո 2020-ի ուղեգիր պարգևեց:

Մինչև 57 կգ քաշային Ալբերտ Բազեյանը 1/8 եզրափակչում պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից՝ զրկվելով օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորությունից:

Նշենք, որ երեկվա մենամարտերի ավարտից հետո աշխարհում տարածված կորոնավիրուսի պատճառով որոշում է կայացվել ընդհատել մրցաշարի ընթացքը և շարունակել այն մայիսին կամ հունիսին: Նշվում է, որ մրցաշարը կշարունակվի այն փուլից, որից ընդհատվել է:

Այսպիսով, այս մրցաշարում դեռևս պայքարի մեջ մնացող Հայաստանի 7 ներկայացուցիչները կշարունակեն պայքարը օլիմպիական ուղեգրերի համար 2-3 ամիս անց:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000