Որոնել
Արխիվ
16.03.2020  16:49

Կապառոս. «Իմ նպատակը Հայաստանի հավաքականին ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ դուրս բերելն է»

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հարցազրույց է տվել իսպանական Marca պարբերականին, որի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի ու նրա նպատակների մասին:

- Զարմացրեցիք Ձեր նոր աշխատավայրի ընտրությունով և վերադարձաք պահեստայինների նստարան: Չե՞ք կարողանում առանց մարզչական աշխատանքի:

- Սևիլյան իմ տունն է, իսկ պահեստայինների նստարանը` իմ կյանքը: Ես ակտիվություն էի ուզում, հատկապես իմ առողջության հետ տեղի ունեցածից հետո, որի մասին հայտարարել եմ մի քանի ամիս առաջ: Ինձ ակտիվություն է անհրաժեշտ: Որպեսզի ողջ լինես, ուղեղդ պետք է ակտիվ մնա: Ես հիվանդություն ունեմ, բայց վատառողջ չեմ: Իմ ակտիվությունը մարել էր և ես դրա դեմ ըմբոստացա: Ինձ զանգահարեց ընկերս` Խինես Մելենդեսը, ում ճանաչում եմ 1986 թվականից: Նա իմ ուսուցիչն է եղել: Զրուցեցի նաև ընտանիքիս հետ, որն աջակցեց ինձ: Բարդ ընտրություն է, հատկապես աշխարհում ներկայիս իրավիճակում, երբ չեմ կարող նրանց կողքին լինել:

- Ի՞նչ գիտեիք Հայաստանի մասին մինչև մեկնելը: Հայատսանը Google քարտեզի վրա՞ եք փնտրել:

- (Ծիծաղում է): Այն ինձ Եվրատեսիլը հիշեցրերց, երբ նայում ես` այդ երկիրը քեզ քանի միավոր է տվել (ծիծաղում է): Ես զարմացած էի Երևանով: Կառլոս Մարչենան, ով եղել է այստեղ, պատմեց, որ նրան դուր է եկել քաղաքը: Շատ ապահով, երջանիկ քաղաք է, փողոցներում բազմաթիվ անցորդներ կան: Ինչ վերաբերվում է ֆուտբոլին, ակադեմիա ունեն 10 խաղադաշտով, շատ լավ պայմաններ են աշխատանքի համար: Մեր գլխավոր նպատակը ԱԱ-2022-ի եզրափակիչ փուլ մտնելն է, որը երբեք Հայաստանի հավաքականին չի հաջողվել: Ես միշտ ինձ նորարար եմ համարել և դեմ եմ դուրս եկել նրանց, ովքեր համարում են, որ ծերացել եմ: Միշտ ձգտել եմ նոր միջոցներ ստեղծել մարզելու համար և ինձ շրջապատել լավ պատրաստություն ունեցող և նորարար մարդկանցով: Այդ ամենը Մելենդեսի հետ եմ անելու, ով դարձել է իմ այստեղ հայտնվելու բանալին:

- Ինչպե՞ս եք դա իրագրործելու:

- Տեսնենք: Թիմին չհաջողվեց Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել: Փորձելու ենք աշխատել 35-40 ֆուտբոլիստների հետ: Կկապվենք արտասահմանում հանդես եկող հայերի հետ, որոնք քիչ չեն: Ինձ ասացին, որ երբ խաղացողները գալիս են ազգային հավաքականի մարզաշապիկի համար խաղալուն, մեծ հայրենասիրություն են դրսևորում:

- Նոր մարտահրավերն ընդունել եք Սևիլյայում մի քանի տարի անցկացնելուց հետո, երբ մարզիչ ու տնօրեն էինք: Սպասո՞ւմ էիք, որ նման ճանապարհորդության կմեկնեք:

- Նմանատիպ տարբերակ կար որոշ ժամանակ առաջ, բայց համաձայնության չհասանք: Ես շատ բարձր կարծիքի եմ Խինես Մելենդեսի մասին: Այն, որ նա ինձ ընտրեց, ստիպեց արագանցեմ քայլերս, որպեսզի սկսեմ նոր փորձը: Հնարավորություններն  առաջանում են: Հիմա Սևիլյայի հերթական դեսպանն եմ:

- Մի քանի խոսք՝ Ձեր առողջական վիճակի մասին: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:

- Լավ: Ինչպես նշեցի, հիվանդություն ունեմ, բայց վատառողջ չեմ: Իմ սովորական կյանքով եմ ապրում և ուզում եմ անել այն, ինչ ինձ դուր է գալիս, այսինքն` մարզել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000