Որոնել
Արխիվ
15.03.2020  16:59

Կարապետյանը մասնակցեց շատ ուժեղ մրցակցի նկատմամբ հաղթական խաղին

Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրում «Սոչին» սեփական հարկի տակ ընդունել էր «Կրասնոդարին»:  Մարզային դերբին ավարտվեց տանտերերի հաղթանակով` 2:0 հաշվով:

47-րդ րոպեին հաջող անդրադարձի օգնությամբ հաշիվը բացեց Կրիստիան Նոբոան, իսկ 90+4 րոպեին այն կրկնապատկեց Անդրեյ Մոստովոյը:

Խաղավերջում (90+5) «Սոչիի» կազմում Ալեքսանդր Կոկորինին փոխարինեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Նա երկու րոպեում կարող էր հասցնել գոլային փոխանցում կատարել, սակայն Նոբոայի հարվածը դարպասապահի վրա էր:

Նախկին հետանապահի երրորդ անընդմեջ հաղթանակից հետո «Սոչին» արդեն ունի 24 միավոր: Վլադիմիր Ֆեդոտովի թիմը հեռացավ վտանգավոր գոտուց և այժմ 11-րդ տեղում է: Երկրորդ տեղում գտնվող «Կրասնոդարը» մնաց 41 միավորով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000