Որոնել
Արխիվ
15.03.2020  10:42

Ֆուրկադի ֆենոմենալ կարիերան դրամատիկ ավարտ ունեցավ

Ֆինլանդիայի Կոնտիոլահտիում կայացել է բիաթլոնի Աշխարհի գավաթի վերջին փուլը: Հետապնդման մրցավազքում հաղթող է դարձել Մարտեն Ֆուրկադը, իսկ ընդհանուր հաշվարկի առաջատար Յոհանես Բյոն գրավել է չորրորդ տեղը: Դրա շնորհիվ նորվեգացին երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի գավաթակիր: Նա մրցաշրջանի ընթացքում վաստակել է 913 միավոր:

Ֆրանսիացուն ընդամենը 2 միավոր չի բավարարել մրցաշրջանի չեմպիոն դառնալու համար: Եթե վերջին մրցավազքում Բյոն 5-րդ տեղը գրավեր, տիտղոսը կնվաճեր Ֆուրկադը:

Ֆրանսիացին մեկ օր շուտ հայտարարել էր, որ ավարտում է կարիերան: 31-ամյա բիաթլոնսիտը 7 անգամ դարձել է աշխարհի գավաթակիր, 5 անգամ դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն և 13 անգամ աշխարհի չեմպիոն:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000