Որոնել
Արխիվ
13.03.2020  15:37

«Արարատն» ու «Շիրակը» տուգանվել են իրենց երկրպագուների պատճառով

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշել է տուգանել «Արարատին» ու «Շիրակին» նրանց երկրպագուների անվայել պահվածքի համար:

ՀՖՖ ԿԿ-ի հայտնել է մանրամասները:

«Արարատ»-«Լոռի ՖԱ» (ԲԽ082) խաղի ժամանակ «Արարատ» ակումբի երկրպագուների կողմից հնչել են հայհոյանքներ ուղղված մրցավարներին: Բացի այդ, չորրորդ պաշտոնյայի փոխարինողների լուսատախտակը գտնվում էր ոչ սարքին վիճակում:

Որոշվել է երևանյան ակումբին հայտարարել նկատողություն և տուգանել 150 000 դրամով:

07/03/20թ. «Արարատ-Արմենիա»-«Շիրակ» խաղին «Շիրակ» ակումբի երկրպագուների կողմից հանդիպման մրցավարական անձնակազմի հասցեին հայհոյանքներ հնչեցնելու համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն` «Շիրակ» ֆուտբոլային ակումբին տուգանել են 100 000 ՀՀ դրամով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000