Որոնել
Արխիվ
13.03.2020  12:44

Գագիկ Սիմոնյանը որակազրկվեց մինչև դեկտեմբերի 1-ը

«Արարատի» գլխավոր մարզչի օգնական Գագիկ Սիմոնյանը լուրջ պատժի է ենթարկվել: ՀՖՖ կարգապահական կոմիտեն նրան որակարզկել է գրեթե կես տարով: Ակումբը տուգանվել է 500 000 դրամով:

Ֆեդերացիայի արձանգրությունում գրված է.

 08/03/20թ. «Արարատ»-«Լոռի ՖԱ» (ԲԽ082) խաղին «Արարատ» թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանի (N 309) հեռացման մասին («Արարատ» ակումբի մարզիչ Գագիկ Սիմոնյանը հայհոյել է հանդիպման մրցավարական անձնակազմին, ինչից հետո հեռացվել է դաշտից ու կրկին հայհոյել: Երկրորդ խաղակեսի ժամանակ վերջինս դուրս էր եկել հանդերձարանից և գտնվում էր հեռացված խաղացողի/պաշտոնյայի համար ոչ թույլատրելի հատվածում, ինչը նկատեց մրցավարը և, կանգնեցնելով խաղը, պահանջեց լքել տարածքը: Գագիկ Սիմոնյանը հերթական անգամ անհամաձայնություն հայտնեց մրցավարի որոշման հետ և հետո միայն լքեց տարածքը:)

ՈՐՈՇԵՑԻՆ` 7. 08/03/20թ. «Արարատ»-«Լոռի ՖԱ» (ԲԽ082) խաղին «Արարատ» թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանի (N 309) հեռացման (մրցավարական անձնակազմին հայհոյելու համար) համար, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 26-րդ կետի համաձայն` մարզիչ Գագիկ Սիմոնյանին որակազրկել մինչև 01․12․2020, «Արարատ» ֆուտբոլային ակումբին տուգանել 500000 ՀՀ դրամ»

 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000