Որոնել
Արխիվ
13.03.2020  11:38

«Լոռի». «Կոչ ենք անում ժամանակավորապես դադարեցնել Հայաստանի առաջնությունը»

«Լոռի» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը կապված է կորոնավիրուսի հետ:

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ։ Լոռի ֆուտբոլային ակումբը իր մտահոգությունն է հայտնում կապված Կորոնավիրուսի տարածման հետ։ Մեր ակումբի դիրքորոշման հիմքում առաջնայինը մարդու առողջությունն է և նրա անվտանգությունը։

Ստեղծված իրավիճակում Լոռի ՖԱ-ն հորդորում է ֆուտբոլային ընտանիքին կայացնել ճիշտ որոշում և ժամանակավորապես դադարեցնել ՀՀ առաջնության հանդիպումները, ինչպես դա արել են Աշխարհի գերակշռող երկրներում։

Հակառակ դեպքում մեր ակումբը կքննարկի բոլոր հնարավոր ռիսկերը և անվտանգության նկատառումներից ելնելով կկայացնի ինքնուրույն որոշում, մասնակցել առաջիկա տուրի խաղին, թե ոչ»,- գրված է հայտարարությունում։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000