Որոնել
Արխիվ
12.03.2020  21:23

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. ՉԼ-ի 2 հանդիպումներ հետաձգվեցին կորոնավիրուսի պատճառով

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» «Ռեալ» (առաջին խաղը՝ 2-1) և «Յուվենտուս» - «Լիոն» (առաջին խաղը՝ 0-1) հանդիպումները հետաձգվել են, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ռեալի» ֆուտբոլիստներն այժմ կարանտինում են, ուստի հանդիպման անցկացումն անհնար է դարձել, իսկ «Յուվենտուսի» մեկ ֆուտբոլիստ՝ Դանիելե Ռուգանին, արդեն վարակվել է կորոնավիրուսով և թիմը նույնպես լուրջ վերահսկողության տակ է։

Նշենք, որ երկու խաղերն էլ նախատեսված էին մարտի 17-ին։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000