Որոնել
Արխիվ
12.03.2020  11:49

Ցուցադրաբար կորոնավիրուսից չվախեցող ճանաչված բասկետբոլիստը վարակվել է. NBA-ն դադարեցվեց (VIDEO)

ԱՄՆ-ում պաշտոնապես դադարեցվել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղարկությունը: Պատճառ է դարձել «Յուտա Ջազի» կենտրոնական Ռուդի Գոբերի` կորոնավիրուսով վարակվելը:

Նախատեսվում էր, որ խաղերն առանց հանդիսականների կանցնեն, բայց ֆրանսիացու վարակի լուրից հետո որոշվեց դադարեցնել:

Ուշագրավ է, որ 3 օր առաջ, Գոբերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ չի վախենում կորոնավիրուսից և ցուցադրաբար ձեռքով հպվել է բոլոր խոսափողներին:

Վերջին օրերին նա խաղերի ժամանակ կոնտակտի մեջ է եղել 34 բասկետբոլիստների հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000