Որոնել
Արխիվ
11.03.2020  23:32

«Սոչին» ջախջախիչ հաղթանակ տարավ, Կարապետյանը մասնակցեց խաղին

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Սոչին» տանը մրցեց «Օրենբուրգի» հետ և հաղթեց 5-1 հաշվով։

Նշենք, որ այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ նորեկ Ալեքսանդր Կոկորինը, իսկ Հայաստանի ընտրանու հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը դաշտ մտավ 79-րդ րոպեին՝ փոխարինելով Անտոն Զաբալոտնիին։ Մեր ընտրանու մեկ այլ ֆուտբոլիստ՝ կիսապատպան Էրիկ Վարդանյանը դեռ ապաքինվում է ծանր վնասվածքից և չկար հայտացուցակում։

Սա «Սոչիի» երկրորդ անընդմեջ հաղթանակն էր առաջնությունում։ Թիմը վաստակեց 21 միավոր և 14-րդն է։ Այժմ ընդամենը 1 միավոր չի հերիքում վտանգավոր գոտուց դուրս գալու համար։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000