Որոնել
Արխիվ
11.03.2020  16:32

«Արարատ-Արմենիան» հաղթեց Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում (VIDEO)

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի «Արարատ-Արմենիա» – «Գանձասար-Կապան» դիմակայության առաջին հանդիպումը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմն առավելության հասավ 1:0 հաշվով:

58-րդ րոպեին միակ գոլը Հովհաննես Հարությունյանի փոխանցումից հետո խփեց Լուիս Օգանան:

Առաջին 10 րոպեում Բարձրագույն խմբի չեմպոնը երկու անգամ գոլային պահ ուներ, սակայն առաջինում դարպասապահի հետ մեն-մենակ դուրս եկած Յուսուֆ Օտուբանջոյի հարվածը շեղեց Գևորգ Կասապորվը, իսկ երկրորդում` Օգանան շեղ հարվածեց: Արմեն Պետրոսյանի թիմն ակտիվացավ վերջին րոպեներին, սակայն այդպես էլ չկարողացավ խփել շատ կարևոր արտագնա գոլը:

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 22-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000