Որոնել
Արխիվ
11.03.2020  01:55

Պոկեր` Իսպանիայում. Հայտնի է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին մասնակիցը (VIDEO)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացավ «Վալենսիա» – «Ատալանտա» պատասխան հանդիպումը: Իտալական թիմն առավելության հասավ 4:3 հաշվով: Առաջին մրցավեճում Ջան-Պյերո Գասպերինիի թիմը հաղթել էր` 4:1:

Բերգամոցիների կազմում պոկերի հեղինակ է դարձել սլովենացի Յոսիպ Իլիչիչը: Նա առաջին կեսում երկու անգամ անվրեպ է իրացրել 11-մետրանոց հարվածները, այնուհետև 2 գոլ է խփել, երբ նրա թիմը պարտվում էր 2:3 հյաշվով:

«Չղջիկների» կազմում դուբլ է ձևակերպել Կևին Գամեիրոն, մեկ անգամ էլ աչքի է ընկել Ֆերրան Տորրեսը:

Այսպիսով, «Ատալանտան» ընդհանուր դիմակայությունը հաղթեց 8:4 հաշվով և դարձավ քառորդ եզրափակիչ մտած առաջին թիմը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000