Որոնել
Արխիվ
09.03.2020  17:27

Չիրացված 11-մետրանոցներ, կարմիր քարտեր և շատ գոլեր. Բայրամյանի թիմը հաղթեց ԲԿՄԱ-ին (VIDEO)

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոստովը» 3:2 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին: Թրիլերային սցենարով անցած մրցավեճի 20-րդ րոպեից «բանակայինները» 10 ֆուտբոլիստով են մնացել, իսկ 51-ին երկրորդ կարմիրն են ստացել: Այդուհանդերձ, խաղավերջում մոսկվացիները մոտ են եղել փրկվելուն, սակայն 2:3 հաշվի ժամանակ Ֆեոդոր Չալովը չի իրացրել 11-մետրանոց հարվածը: Տանտերերին փրկել է դարպասապահ Սերգեյ Պեսյակովը: Առաջին կեսում «Ռոստովն» է վրիպել նշակետից, երբ հյուրերին փրկել է Իգոր Ակինֆեևը և հավասարվել Ռոման Բերեզովսկու ռեկորդին:

Ուշագրավ է, որ հաղթական է դարձել ԲԿՄԱ-ի նախկին կիսապաշտպան Պավել Մամաևի գոլը, ով ձերբակալությունից հետո 1,5 տարի անց առաջին խաղն է անցկացրել:

«Ռոստովի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

Վալերի Կարպինի գլխավորած թիմը 38 միավորով բարձրացավ երրորդ տեղ, իսկ Վիկտոր Գոնչարենկոյի թիմը 35 միավորով մնաց հինգերորդ հորիզոնականում:

ՌՊԼ. 21-րդ տուր
«Ռոստով» – ԲԿՄԱ` 3:2
Գոլերը. Երյոմենկո (31), Պոպով (53, 11մ), Մամաև (63) – Սիգուրդսոն (25), Օսիպենկո (78, ինքնագոլ)
Հեռացումներ. Ախմետով (20), Կարպով (51)
Չիրացված 11մ.  Երյոմենկյո (22) – Չալով (86):

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000