Որոնել
Արխիվ
09.03.2020  16:45

Զարմանալի նմանություն. Ակինֆեևը կրկնեց Բերեզովսկու ռեկորդը

Մոսկվայի ԲԿՄԱ-ի դարպասապահ Իգոր Ակինֆեևը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ռոստովի» դեմ այս պահին ընթացող խաղում հետ է մղել Ռոման Երյոմենկոյի իրացրած 11-մետրանոց հարվածը:

Sport-Express.ru-ն տեղեկացնում է, որ ռուս ֆուտբոլիստի համար դա 14-րդ հետ մղած 11-մետրանոցն էր ՌՊԼ-ում: Նա կրկնել է Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկու ռեկորդը:

Ուշագրավ է, որ «Փյունիկի» ներկայիս գլխավոր մարզիչը և ԲԿՄԱ-ի ավագը հավասար են նաև ընդհանուր բաց չթողած 11-մետրանոցներով` 18-ական: Նրանց դարպասին կատարված ևս 4 հարվածներ շեղ են եղել կամ փրկել է դարպասաձողը:

Ընդհանուր առմամբ` «Զենիթի», «Դինամոյի», «Տորպեդոյի» ու «Խիմկիի» նախկին ֆուտբոլիստի դարպասին 52 անգամ է 11-մետրանոց նշանակվել, իսկ բանակայինների դարպասապահինին` 48:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000