Որոնել
Արխիվ
09.03.2020  12:34

Գվարդիոլան 2 անգամ այնպիսի անհաջողության է մատնվել, ինչը 10 տարում միայն 1 անգամ էր եղել

Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Օլդ Թրաֆորդում» 0:2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Sky Sports Statto-ն տեղեկացնում է, որ ընթացիկ մրցաշրջանում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն արդեն 2-րդ անգամ է պարտվում տարբեր մրցակիցների դեմ երկու խաղերը: Առաջին շրջանում ՄՅՈւ-ն 2:1 հաշվով արտագնա հաղթանակի էր հասել:

Նման նվաճման է հասել նաև «Վուլվերհեմփթոնը»:

Ուշագրավ է, որ Գվարդիոլայի մարզչական կարիերայի ընթացքում նրա թիմերի հետ նման անհաջողություն գրանցվել էր միայն 2016-17թթ. մրցաշրջանում, երբ «Սիթին» երկու անգամ զիջել էր «Չելսիին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000