Որոնել
Արխիվ
09.03.2020  10:35

6 ամիս անց «Սոչին» հաղթեց Ռուսաստանի առաջնությունում

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Սոչին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Ուրալին»:

Հայաստանի հավաքականի ու տանտերերի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը փոխարինման է մտել 75-րդ րոպեին: Հինգ րոպե անց նա կարող էր գոլային փոխանցման հեղինակ դառնալ, սակայն Դմիտրի Պոլոզի գլխով հարվածից հետո մրցակցին փրկեց դարպասաձողը: Կիսապաշտպան Էրիկ Վարդանյանն ապաքինվում է վնասվածքից:

Եկատերինբուրգցիների կազմում Վարազդատ Հարոյանը մնացել է պահեստայինների թվում:

Պրեմյեր Լիգայում «Սոչին» վերջին 6 ամսում առաջին հաղթանակը տոնեց, վաստակեց 18 միավոր, սակայն դեռ մնում է վերջին` 16-րդ տեղում: «Ուրալը» 25 միավորով 8-րդն է:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000