Որոնել
Արխիվ
08.03.2020  16:48

Կարմիր քարտերի խաղ. «Արարատն» ու «Լոռին» մրցեցին Գյումրիում

Հարկադրված Գյումրիում տնային խաղ անցկացնող «Արարատը» Բարձրագույն խմբի 17-րդ տուրում ընդունել էր «Լոռիին»: Արձանագրվեց ոչ-ոքի` 0:0:

Խաղն ավելի շատ առանձնացավ անզիջում և կոպտության հասնող պայքարով, ինչի հետևանքով մրցավար Գևորգ Եղոյանը ստիպված եղավ կարմիր քարտերի դիմել: Առաջին խաղակեսում «Արարատի» կազմում հեռացվեց Թոմաս Ֆիբելը, իսկ քիչ անց վնաձորցիների ավագ Արթուր Ավագյանը:

Կարմիր քարտի արժանացավ նաև «Արարատի» գլխավոր մարզչի օգնական Գագիկ Սիմոնյանը:

Այսպիսով, Դավիդ Կամպանյայի թիմը 29 միավորով բարձրացավ երրորդ տեղ, իսկ Իգոր Կոլիվանովի թիմը 28 միավորով` հինգերորդ: Երկու թիմերն էլ իրենց տեղերն ապահովել են թոփ-6-ում:


Լուսանկարը` «Լոռիի»

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000