Որոնել
Արխիվ
08.03.2020  10:22

Սկզբունքային խաղ. Գաել Անդոնյանի թիմը փրկվել է պարտությունից

Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի D ենթախմբում «Մարտիգը» հյուրընկալվել է «Լուան Կյուիզոյին»: Արձանագրվել է 1:1 հաշվով ոչ-ոքի:

Առաջին կեսում հաշիվը բացել են տանտերերը, իսկ հյուրերը պատասխան գոլը խփել են միայն խաղավերջում` 81-րդ րոպեին:

Հայաստանի հավաքականի թեկնածու Գաել Անդոնյանը հայտավորված չի եղել խաղին: «Մարտիգը» վաստակել է 37 միավոր, մնացել հինգերորդ տեղում, սակայն «Լուան Կյուիզոյին» (36) թույլ չի տվել շրջանցել նրան:

Հայկական ղեկավարություն ունեցող թիմն առաջատար «Անսիից» հետ է ընդամենը 5 միավորով:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000