Որոնել
Արխիվ
06.03.2020  21:29

Խաղից դուրս վիճակի կանոնի կտրուկ փոփոխություն՝ հաջորդ մրցաշրջանից սկսած

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ 2020-21 մրցաշրջանից սկսած Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերում խաղից դուրս վիճակի կանոնը լրջագույն փոփոխության կենթարկվի։

Փոփոխության նպատակը գոլերի քանակի ավելացնումն է։ 

«Մեկ սանտիմետրը խաղից դուրս վիճակ չէ։ Կանոնների նպատակը դա չէ։ VAR-ը պետք է միջամտի միայն կոպիտ, ակնհայտ սխալների պարագայում։

Այնպես որ, խաղից դուրս վիճակը որոշող ավելի լայն գիծն անհրաժեշտություն է։ Այժմ այն գծվում է շատ սուբյեկտիվ կերպով»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000