Որոնել
Արխիվ
06.03.2020  17:59

Հայկական թիմի մարզիչը որակարզկվեց 1 տարով, իսկ ակումբը հսկայական տուգանք ստացավ

Կայացել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստը, որի ժամանակ շատ խիստ որոշում է կայացվել «Արագածի» գլխավոր մարզիչ Յուրի Օկուլի նկատմամբ:

Ուկրաինացին որակազրկվել է 1 տարով:

Առաջին խմբի 19-րդ տուրի «Դիլիջանի» դեմ խաղի ընդմիջման ժամանակ Օկուլը դժգոհ լինելով մրցավարների որոշումներից` իր թիմին հրահանգել է դուրս չգալ երկրորդ խաղակեսին: Արդյունքում, «Արագածին» գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն:

Օկուլի որոշման պատճառով «Արագածը» տուգանվել է 4 միլիոն դրամով, ինչն այդ ակումբի համար շատ մեծ գումար է:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000