Որոնել
Արխիվ
06.03.2020  17:19

2 անգամ հաշվի մեջ առաջ լինել և բաց թողնել հաղթանակը. անզիջում խաղ Հայաստանի առաջնությունում (VIDEO)

Բարձրագույն խմբի 17-րդ տուրը մեկնարկեց Ավանի Ակադեմիայում, որտեղ մրցեցին «Գանձասար-Կապանը» և «Ալաշկերտը»: Գրանցվեց ոչ-ոքի` 2:2:

Հանդիպման ընթացքում հյուրերը 2 անգամ հաշվի մեջ առաջ էին, բայց չկարողացան պահպանել առավելությունը: 10-րդ րոպեին Ալեքսանդր Գլիշիչը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դիմաց, բայց ժլատություն չարեց և փոխանցում կատարեց Գուստավո Մարմենտինիին, ով անարգել գրավեց դատարկ դարպասը: Ընդամենը երեք րոպե անց Վասպուրակ Մինասյանը շեշտակի հարվածով պատասխան գոլը խփեց:

37-րդ րոպեին Դավիդ Գատիկոևը եզրափակեց Գագիկ Դաղբաշյանի անցումը` կրկին առաջ մղելով հյուրերին: Այդուհանդերձ, 73-րդ րոպեին Վարդան Պողոսյանի հիանալի անցումից ու փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ Արտակ Գրիգորյանը:

Չնայած նրան, որ Արմեն Ադամյանի թիմը բաց թողեց հաղթանակը, միևնույն է 31 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մոտակա բոլոր մրցակցիները մեկ խաղ քիչ են անցկացրել: Արմեն Պետրոսյանի թիմը  18 միավորով 9-րդն է: 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000