Որոնել
Արխիվ
06.03.2020  00:15

«Զգացողությունները սուպեր են». Կորյանն՝ իր գոլի և ասիստի մասին

«Խիմկիի» հայազգի հարձակվող Արշակ Կորյանը խոսել է Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ 5-1 հաշվով տարած հաղթանակի մասին Ռուսաստանի գավաթի 1/4 եզրափակչում։

Նշենք, որ 24-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ։

«Խաղից հետո զգացողությունները սուպեր են։ Ցանկացած հաղթանակից հետո Էյֆորիա է լինում։ Վաղը պետք է շատ լավ վերականգնվենք և պատրաստվենք հաջորդ հանդիպմանը։

Կարծում եմ՝ ոչ մի գերբնական բան չարեցինք, «Տորպեդոն» այսօր իր հնարավորություններից ցածր էր խաղում։ Մեր նպատակը մեկն է՝ հաղթել, հաղթել ու հաղթել։ Բոլորս ցանկանում ենք դուրս գալ ՌՊԼ»,- Կորյանի խոսքերն է մեջբերում Sport24.ru-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000