Որոնել
Արխիվ
05.03.2020  15:49

Եղիշե Մելիքյանի թիմը պայքարելու է միայն ուժեղագույն լիգայում մնալու համար

Ուկրաինայի առաջնության  21-րդ տուրում «Լվովն» արտագնա խաղում մրցել է երկրորդ տեղում ընթացող «Զարյայի» հետ: Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը 0:2 հաշվով պարտություն է կրել:

Այսպիսով, «Լվովը» 21 միավորով մնացել է 9-րդ տեղում և կորցրել առաջնության կիսվելու պահին թոփ-6 թիմերի շարքում գտնվելու շանսերը: Դա նշանակում է, որ Մելիքյանի թիմը վերջին 6 թիմերի հետ պայքարելու է ուժեղագույնների լիգայում մնալու համար:

Հիշեցնենք, որ երբ հայ մասնագետը գլխավորեց «Լվովը», այն վերջին` 12-րդ տեղում էր:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000