Որոնել
Արխիվ
05.03.2020  13:51

Խորեն Հովհաննիսյանի թիմը գարնան 2 խաղում արդեն նույնքան հաղթանակ ունի, որքան ամբողջ աշնանը

Առաջին խմբի 20-րդ տուրում «Անին» անսովոր` 5:4 հաշվով հաղթել է «Շիրակ-2»-ին:

Խորեն Հովհաննիսյանին պատկանող թիմը ձմեռային արձակուրդի էր գնացել վերջին տեղում, երբ դեկտեմբերին 0:12 հաշվով պարտվել էր «Ուրարտու-2»-ին:

Արձակուրդից հետո «Անին» 2:3 հաշվով զիջել է «Սևանին», երբ առջևում էր` 2:0, իսկ այժմ արդեն առավելության է հասել գյումրեցիների նկատմամբ:

Ուշագրավ է, մեկնարկային 18 տուրերում «Անին» ընդամենը մեկ հաղթանակ ուներ, իսկ մրցաշարի երկրորդ կեսում ընդամենը 2 խաղում կրկնեց այդ նվաճումը: Նորաստեղծ ակումվը 8 միավորով բարձրացել է նախավերջին` 16-րդ տեղ, սակայն վերջին հորիզոնական նահանջած «Դիլիջանը» (7) երեք հանդիպում քիչ է անցկացրել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000