Որոնել
Արխիվ
05.03.2020  12:16

«Մանչեսթեր Սիթիի» առաջատարը վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրյունեն վնասվածքի պատճառով է բաց թողել Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի «Շեֆֆիլդ Ուենսդեյի» դեմ խաղը (1:0): Այդ մասին հայտարարել է «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան:

«Կևինը վնասվածք ունի ուսի հատվածում: Նա պատրաստ չէր խաղալ: Նախորդ մրցավեճում նա անհաջող էր ընկել:

Չգիտեմ, թե որքան ժամկետով է դուրս մնացել շարքից: Հուսով եմ` ոչ երկար: Մանչեսթերյան դերբիին նրա մասակցությո՞ւնը: Չգիտեմ»,- կատալոնացու խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի» դերբին կայանալու է մարտի 8-ին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000