Որոնել
Արխիվ
04.03.2020  17:25

Գվարդիոլան նշել է` որն է «Մանչեսթեր Սիթիի» պատմության ամենակարևոր տիտղոսը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել «քաղաքայինների» նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինիի աշխատանքը, ում օրոք թիմն առաջի անգամ դարձել է Պրեմյեր լիգայի չեմպիոն:

«Այս ամենը սկսվել է 10 տարի առաջ, շնորհիվ տարբեր մարդկանց: Ակումբի համար ամենակարևորը և բարդը Մանչինիի օրոք չեմպիոն դառնալ էր: Դա փոխեց ակումբի մտածելակերպը»,- կատալոնացու խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ իտալացին «Սիթին» գլխավորել է 2009-2013թթ. ընթացքում: Նրա օրոք թիմը դարձել է Անգլիայի չեմպիոն (2011-12), գավաթակիր (2011) և սուպերգավաթակիր (2012):

Գվարդիոլան 3,5 տարում արդեն 8 տիտղոս է նվաճել մանչեսթերցիների հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000