Որոնել
Արխիվ
02.03.2020  18:34

Հենրիխ Մխիթարյան. «Տարեկան 20 միլիոն եվրոյից մի փոքր քիչ աշխատավարձի առաջարկ ունեի, բայց մերժեցի»

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Красава» բլոգի հաղորդման ժամանակ պատմել է, թե «Շախտյորում» հանդես գալու ժամանակ ինչպիսի ֆանտաստիկ առաջարկ է ստացել Ռուսաստանից:

- Քո եվրոպական կարիերայի սկզբում առաջարկներ ունեիր Ռուսաստանից: Նոբել Առուստամյանը, հայկական գլխավոր ինսայդերը, հանդիպում կազմակերպեց կամ խնդրեց գնալ օդանավակայան, որտեղ քեզ սպասում էր Ջևան Չելոյանցը, ով աշխատում էր «Սպարտակում»: Վերջինս քո առջև դատարկ թուղթ դրեց և ասաց աշխատավարձի համար ցանկացած թիվ գրի…

- Այո նման բան եղել է, բայց դա Նոբելը չէր կազմակերպել, այլ ուրիշ մարդ: Մինչև հիմա Նոբելն ասում է, որ կան ռուսական թիմեր, որոնք ուզում են իրենց կազմը համալրեմ, ցանկանում են արդեն հիմա կապ հաստատել, որ հետո տեղափոխվել այդ ակումբներ: Ես նրան ասում եմ` ամեն ինչ իր ժամանակին: Դեռ ինձ Եվրոպայում լավ եմ զգում:

- Ինչո՞ւ այն ժամանակ մերժեցիր «Սպարտակին»:

- Չմերժեցի: Երբ «Շախտյորում» էի, այդ պահին ԱՊՀ լավագույն թիմն էր: Այդ պատճառով, իմաստ չկար «Սպարտակ» տեղափոխվել, որովհետև ուզում էի Եվրոպայում խաղալ: Չեմ ուզում նեղացնել «Սպարտակին»: Շնորհակալ եմ Չելոյանցին ու «Սպարտակին», որ հետաքրքրված էին իմ ծառայություններով, և շանս տվեցին նման ակումբում խաղալ:

- Գիտեմ, որ քեզ հրավիրում էր նաև «Անժին»:

- Այո, ճիշտ է:

- Որքա՞ն աշխատավարձից ես հրաժարվել:

- Խելահեղ գումարներ էին խոստանում ու նմանատիպ պարգևավճարներ, բայց ես երազանք ունեի, այդ պատճառով հրաժարվեցի:

- «Անժիում ԷտոՕն տարեկան 20 միլիոն եվրո էր ստանում: Քեզ որքա՞ն էին առաջարկում:

- Մի փոքր քիչ:

- Օհո: Հանուն Եվրոպայում խաղալու` նման գումարի՞ց ես հրաժարվել: «Красава» ես:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000