Որոնել
Արխիվ
02.03.2020  13:11

«Սոչին» պարտվել է 90+6 րոպեին բաց թողած անփույթ սխալի պատճառով (VIDEO)

Ռուսաստանի առաջնությանն 20-րդ տուրում «Սոչին» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվել է Տուլայի «Արսենալին»:

Տանտերերի կազմում միակ գոլը խփել է թիմի նորեկ Ալեքսանդր Կոկորինը, իսկ հյուրերից դուբլի հեղինակ է դարձել Եվգենի Լուցենկոն: Վերջինս հաղթական գոլը խփել է 90+6 րոպեին, երբ դարպասապահ Սոսլան Ջանաևը չի մոտեցել գնդակին և մրցակցին թույլ է տվել գրավել դարպասը:

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մնացել է պահեստայինների թվում, իսկ կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը բացակայել է վնասվածքի պատճառով: Ուշագրավ է, որ «Սոչիի» նոր գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդետովը 2 փոխարինում է կատարել, և Կարապետյանին խաղադաշտ դուրս բերելու հնարավորությունից չի օգտվել:

Այսպիսով, «Սոչին» 15 միավոր մնաց վերջին` 16-րդ տեղում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000