Որոնել
Արխիվ
28.02.2020  17:24

Առաջատարը սայթաքեց, երբ հանդիպել էին նրա գլխավոր մրցակիցները. Առաջին խմբում 6 խաղ կայացավ

Հայաստանի Առաջին խումբը վերսկսվեց 19-րդ տուրով, որում միաժամանակ կայացել է 6 հանդիպում:

Երկրորդ ու երրորդ տեղում ընթացող «Լոկոմոտիվն» ու «Վանը» հանդիպել են նախկին «Միկա» մարզադաշտում: Արձնագարվել է 0:0 հաշվով ոչ-ոքի: Երևանցիներն այժմ ունեն 45 միավոր, իսկ չարենցավանցիները` 42:

Թվում էր, որ այդ իրավիճակից կօգտվի առաջատար «Վեսթ Արմենիան» (46), սակայն Արմեն Շահգելդյանի թիմը Գյումրիում 1:2 հաշվով պարտվել է «Շիրակ-2»-ին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սկանդալային է ստացվել «Արագած» – «Դիլիջան» մրցավեճը, որում տանտերերը հրաժարվել են մասնակցել երկրորդ խաղակեսին: Այդ պահին հաշիվը 1:2 է եղել:

Գոլառատ է ստացվել «Փյունիկ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը` 3:3: Դուբլերի հեղիակ են դարձել Լևոն Վարդանյանը և Ախմեդ Ջինդոյանը:

ԲԿՄԱ-ն 2:1 հաշվով կարևոր արտագնա հաղթանակ է տոնել «Արարատ-2»-ի նկատմամբ: Որոշիչ գոլը հեղինակել է Ժիրայր Շաղոյանը:

Օրվա ամենա խոշոր արդյունքը գրանցվել է «Արարատ-Արմենիա-2» իր կատարմամբ, որը 6:0 հաշվով ջախջախել է «Տորպեդոյին»

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000