Որոնել
Արխիվ
28.02.2020  11:45

Լուչեսկու. «Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ մարզել եմ»

Դոնեցկի «Շախտյորի» նախկին գլխավոր մարզիչ Միրչե Լուչեսկուն հարցազրույց է տվել Gazzetta dello Sport-ին, որի ժամանակ գովեստի խոսքեր է ասել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Մխիթարյանը լավագույն ֆուտբոլիստն է, որ երբևէ մարզել եմ: Նրա լավագույն դերը հարձակման գծում է: Սկզբում Հենրիխին օգտագործում էի 8 համարի դիրքում, այնուհետև հարձակվող դարձրեցի և նա  25 գոլ խփեց»,- ասել է ռումինացին:

Նշենք, որ Լուչեսկուն մարզել է այնպիսի հռչակավոր ֆուտբոլիստների, ինչպիսիք են Գեորգե Հաջին, Ռոնալդոն, Անդրեա Պիրլոն, Ռոբերտո Բաջջոն, Իվան Սամորանոն, Ալվարո Ռեկոբան, Վիլիանը, Դուգլաս Կոստան, Ֆերնանդինյոն և շատ ուրիշ աստղեր:

Լուչեսկուի գլխավորությամբ «Շախտյորի» կազմում անցկացրած 106 խաղում Մխիթարյանը դարձել է 44 գոլի ու 23 գոլային փոխանցման հեղինակ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000