Որոնել
Արխիվ
28.02.2020  03:10

ԵԼ. ԱՆՆՈՐՄԱԼՈւԹՅՈւՆ՝ «Էմիրեյթսում», «Ինտերն»՝ առանց երկրպագուների, ջախջախում՝ ՄՅՈւ-ից...(VIDEO)

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչում կայացան մի շարք պատասխան հանդիպումներ։

«Արսենալն» «Էմիրեյթսում» ընդունեց «Օլիմպիակոսին», որին առաջին խաղում Հունաստանում հաղթել էր 1-0 հաշվով։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց «Օլիմպիակոսի» առավելությամբ։ Միակ գոլը 53-րդ րոպեին խփեց Աբու Սիսեն։ 30 րոպեանոց լրացուցիչ ժամանակում՝ 113-րդ րոպեին, Էմերիկ Օբամեյանգը կիսաշրջադարձ հրաշալի հարվածով հավասարեցրեց հաշիվն ու թվում էր, թե ամեն ինչ որոշված է, բայց խաղի վերջին՝ 120-րդ րոպեին, Էլ-Արաբին 1/8 եզրափակչի ուղեգիր վաստակեց հույների համար՝ գրավելով դաշտի տերերի դարպասը։

Նշենք, որ վերջին վայրկյաններին Օբամեյանգը կարող էր դուբլ ձևակերպել, բայց մի քանի մետրից վրիպեց։

«Ինտերը» Կորոնա վիրուսի պատճառով առանց երկրպագուների «Սան Սիրոյում» ընդունեց «Լուդոգորեցին», որին առաջին խաղում հաղթել էր 2-0 հաշվով։

26-րդ րոպեին Օլիվեյրա-Սոուզան առաջ մղեց հյուրերին, բայց 32-րդ րոպեին Կրիստիանո Բիրագին հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավելացված 4-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն հաղթանակ պարգևեց իր թիմին։

Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրյուգեի» դարպասը, որի հետ առաջին խաղում 1-1 էր ավարտել պայքարը։

23-րդ րոպեին Դելին կարմիր քարտ ստացավ՝ հյուրերին թողնելով 10 հոգով, ինչից հետո կայացավ գոլային հրավառություն։ 27-րդ րոպեին թիմի նորեկ Բրունո Ֆերնանդեշը բացեց հաշիվը 11 մետրանոցից, 34-րդ րոպեին ևս մեկ նորեկ՝ Օդիոն Օգալոն, իր առաջին գոլը խփեց ՄՅՈւ-ի կազմում՝ կրկնապատկելով հաշիվը։ 41-րդ րոպեին վնասվածքից նոր ապաքինված Սքոթ Մաքթոմինայը հաշիվը դարձրեց խոշոր, իսկ 82 և 30+3 րոպեներին Ֆրեդն աչքի ընկավ՝ դառնալով դուբլի հեղինակ։

«Սևիլյա» - «Կլուժ»՝ 0-0․ առաջին խաղը՝ 1-1

«Բենֆիկա» - «Շախտյոր»՝ 3-3․ առաջին խաղը՝ 1-2

«Այաքս» - «Խետաֆե»՝ 2-1․ առաջին խաղը՝ 0-2

Այսպիսով, կեսգիշերին կայացած խաղերի արդյունքով 1/8 եզրափակիչ դուրս եկան «Օլիմպիակոսը», «Ինտերը», ՄՅՈւ-ն, «Սևիլյան», «Շախտյորը», «Խետաֆեն»։ «Զալցբուրգ» - «Այնտրախտ» խաղը հետաձգվել է փոթորիկի պատճառով։ Այն կկայանա վաղը՝ Երևանի ժամանակով 21։00-ին։ Դիմակայության առաջին հանդիպմանը հաղթել է գերմանական ակումբը 1-4 հաշվով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000