Որոնել
Արխիվ
27.02.2020  16:58

Վերներն առաջարկ է ստացել «Բարսելոնայից» ու ՄՅՈւ-ից, բայց սպասում է այլ ակումբի քայլերին

«ՌԲ Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերները, ամենայն հավանականությամբ, ամռանը կփոխի թիմը: Գերմանացին առաջարկներ է ստացել «Բարսելոնայից» ու «Մանչեսթեր Յունայթեդից», վստահեցնում է The Athletic-ը:

Այդուհանդերձ, 23-ամյա ֆուտբոլիստի նախընտրելի տարբերակը մնում է «Լիվերպուլը», որը գլխավորում է նրա հայրենակից Յուրգեն Կլոպը: Վերները սպասում է այդ ակումբի քայլերին:

Նշվում է, որ հարձակվողի համար պայքարն ընթանում է հիմա, քանզի նրա պայմանագրում առկա 58 միլիոն եվրոյի հրաժարագինը գործում է մինչև ապրիլ:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «Լիվերպուլը» նույնպես շատ է հետաքրքրված Վերների ծառայություններով, և նրան առաջարկելու է 5 տարվա պայմանագիր` 8 միլիոն եվրո տարեկան աշխատավարձով:

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնության 23 խաղում Վերները 21 գոլ է խփել ու 7 գոլային փխոանցում կատարել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000