Որոնել
Արխիվ
27.02.2020  15:40

«Երևանը» խոշոր տուգանքի ենթարկվեց առաջնությունից դուրս գալու համար

Կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական նիստը: Քննարկվել է միայն մեկ հարց` «Երևան» ակումբի դիմումը Բարձրագույն խմբից դուրս գալու վերաբերյալ:

ՀՖՖ-ի կայքը հայտնում է, որ որոշում է կայացվել ակումբին տուգանել 700 հազար դրամով: Ակումբը հեռացվել է մրցաշարից:

Խաղացանկով նախատեսված «Երևանի» մյուս բոլոր հանդիպումներում մրցակիցներին 3:0 հաշվով տեխնիկական հաղթանակ է գրանցվելու:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000