Որոնել
Արխիվ
27.02.2020  16:00

Հայաստանում արդեն սպորտային ալիք կա. մանրամասներ հեռարձակումների մասին պատմում է պրոդյուսերը

Երկար տարիներ սպասելուց հետո Հայաստանում վերջապես բացվել է սպորտային ալիք: Այն կոչվում է «Շանթ Sport»: ArmFootball.com-ը զրուցեց հեռուստաալիքի պրոդյուսեր Արմեն Մանուկյանի հետ, որպեսզի նա պատմի, թե ինչպես նման հավակնոտ ծրագիրը հաջողվեց կյանքի կոչել:

- Գիտենք, որ սպորտային ալիք բացելու միտք վաղուց կար: Ի՞նչ կատարվեց, որ կարողացաք հիմա այն իրագործել:

- «Շանթ Դիջիթլ TV» հավելվածի գոյության առաջին օրերից էլ միտք եղել է, որ տարաբնույթ ալիքների կողքին լինի նաև սպորտային ալիք: Մեկնարկը տվեցինք փետրվարի 7-ին, որովհետև պահը արդեն հասունացել էր և կար համապատասխան կոնտենտ որակյալ 24-ժամյա եթեր ունենալու համար:

- Կմանրամասնեք` դա ի՞նչ կոնտենտ է, որ 24-ժամյա եթեր կապահովի:

- Արդեն ձեռք ենք բերել իրավունքները և ցուցադրելու ենք Եվրոպա լիգան, ԱԱ-2022-ի որակավորման փուլը, Ազգերի լիգան, Շվեյցարիայի առաջնությունը, Պորտուգալիայի առաջնությունը, ԿՈՆԿԱԿԱՖ-ի լիգան և ակումբային մրցաշարը, հանդբոլի Օլիմպիական որակավորման փուլը, հոկեյի Մայրցամաքային լիգան (КХЛ), բասկետբոլի ՎՏԲ Միացյալ լիգան, աթլետիկայի Գրան-պրիներ, համաշխարհային մարաթոններ և ATP-ի թենիսային տուրեր:

- Բավականին հագեցած է: Իսկ ապագայում այլ հեռարձակումներ ծրագրո՞ւմ եք:

- Անպայման: Ապագայում ցանկացած առաջատար մրցաշար կամ առաջնություն կարող ենք ունենալ, բայց այս պահին կոնկրետ մրցաշարերի մասին խոսել չեմ կարող: Չկա հստակություն, դեռ բանակցությունների փուլում է ամեն ինչ:

- Իսկ հայկական սպորտի՞ց:

- Հայկական սպորտն էլ բացառություն չէ: Ավելին, մեզ համար այն առաջին տեղում է:

- Բացի հեռարձակումներից, հեղինակային հաղորդումներ կամ այլ կոնտենտ լինելո՞ւ է:

- Մոտ ապագայում մեր եթերում կլինի ամեն ինչ. մրցանակաբաշխություններ, հաղորդումներ, սպորտային վավերագրական ֆիլմեր և այլն:

- Խոսենք նաև ալիքի միանալու մասին, այն մարդկանց համար, ովքեր տեղյակ չեն: Ինչպե՞ս պետք է միացնեն, եթե դեռ չունեն:

- Ռոստելեկոմի բաժանորդներն արդեն ունեն ալիքը: Մյուս տարբերակն էլ «Շանթ Դիջիթլ TV» հավելվածը ներբեռնելն ու բաժանարոդագրվելն է: Ամսեկան բաժանորդագրությունը սկսվում է 1500 դրամից մինչև 2500 դրամ: 

- Թանկ չէ՞:

- Կլիներ, եթե մեկ կարևոր հանգամանք հաշվի չառնենք: Ամսեկան բաժանարդագրությունը միայն «Շանթ Սպորտը» դիտելու հնարավորություն չի տալիս, այլ դրա միջոցով «Շանթ Դիջիթլի» մյուս` 30-ից ավելի ալիքներն էլ կունենան:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000