Որոնել
Արխիվ
27.02.2020  13:39

Աղբյուր. Հայտնի է` ինչու է Դել Պյերոն ժամանել Հայաստան

Իտալիայի հավաքականի ու «Յուվենտուսի» հարձակվող Ալեսսանդրո Դել Պյերոն այսօր առավոտյան Հայաստանում էր, սակայն ՀՖՖ-ից հայտնի դարձավ, որ դա ֆուտբոլային պատճառով չի եղել:

Metaratings.ru-ն գրում է, որ իտալացին մտադիր է եղել Ռուսաստան մեկնել, սակայն կորոնավիրուսի պատճառով վիզա չի ստացել: Նա չի կարողացել պայմանավորվել Իտալիայում Ռուսաստանի դեսպանատուն գնալը, որոնք գտնվում են Միլանում և Ճենովայում:

Այդ պատճառով Դել Պյերոյի շրջապատի մարդիկ նրան խորհուրդ են տվել Լոս-Անջելեսից անմիջապես գնալ Հայաստան, իսկ այնտեղից էլ` Մոսկվա: Այդ ընթացքում նա Հայաստանում կկարողանար վիզա ստանալ: Ամեն ինչ իտալացու ծրագրածով է անցել, ինչում նրան օգնել է սպորտային մեկնաբան Նոբել Առուստամյանը: Նրանք միասին Երևանից մեկնել են Մոսկվա:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000